Իրանը մտադիր է հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ, եթե Բաքուն միջոցներ չձեռնարկի Կասպից ծովի աղտոտումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է իրանական Press.tv-ն, այս մասին հայտարարել է ծովային միջավայրի էկոլոգիայի բաժնի ղեկավարի տեղակալ Աբդուլռեզա Քարբասին:
Քարբասին նշել է, որ Իրանը բողոք կներակայացնի այն կապակցությամբ, որ բրիտանական BP ընկերությունը, որը գործունեություն է իրականացնում Ադրբեջանում, աղտոտում է Կասպից ծովը՝ նավթի մնացորդները ջուր արտանետելով: Նրա խոսքերով՝ Կասպից ծովի աղտոտման մակարդակը հասել է կրիտիկական նիշի:
Քարբասին նշել է, որ Ադրբեջանի նավթային արտանետումները նվազագույնի են հասցրել Կասպից ծովում ջրային արարածների գոյատևման շանսերը:





































