Friday, 03 07 2026
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում

Վրաստանի նախագահի աշխատակազմը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու հայտարարությանը

Վրաստանի նախագահի աշխատակազմը պատասխանել է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու հայտարարությանը, որն անդրադարձել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությանն ազգությամբ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատարձակման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Regnum-ը, նախագահի աշխատակազմի հայտարարությունում հարգանք է մատուցվում ազգությամբ հայ քաղաքացիներին և հայկական թեմին և ընդգծվում է, որ նախագահի և նրա քաղաքական թիմի հայացնքերը հիմնված են երկրի բազմազգ միասնականության սկզբունքի վրա և յուրաքանչյուր ֆոբիա, այդ թվում՝ հայաֆոբիան, նրանց համար անընդունելի է:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սաակաշվիլին ընդգծել է, թե Չախալյանի էթնիկ ծագումը որևէ նշանակություն չունի, խոսքը Վրաստանի քաղաքացու հանցավոր գործողությունների մասին է: Բացի այդ, Վրաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր բացասական վերաբերմունքը համաներման հանդեպ և մասնավորապես ռուս լրտեսների ազատ արձակման կապակցությամբ, որոնց մեծ մասը էթնիկ վրացիներ են:

«Վրաստանի նախագահը ոչ մեկ անգամ է նշել այն օրինակելի նվիրվածությունը, որ ցուցաբերել են ազգությամբ հայ քաղաքացիները երկրի անկախության և ազատության համար պայքարում, նոր Վրաստանի կառուցման գործում»,- ասվում է հայտարարությունում:

Նախագահի նման դիրքորոշման ֆոնին Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունը և դիրքորոշումը Չախալյանի ազատարձակման հարցում առաջացնում է Սաակաշվիլիի աշխատակազմի զարմանքը:

Նախագահի աշխատակազմը Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունը գնահատում է որպես քաղաքականացված և հույս հայտնում, որ այդ թյուրիմացության պատճառը եղել է թիմի ղեկավարության տեղեկացված չլինելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում