Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (ոչ պաշտոնապես՝ Վենետիկյան հանձնաժողով) քննադատել է ցույցերի վերաբերյալ ռուսական օրենքների խստացումը,- գրում է «Կոմերսանտը»: Եվրոպացիները նշել են, որ 2012 թ. ամռանը ընդունված օրենքները մեկ քայլ հետ են Ռուսաստանում հավաքների պաշտպանության առումով:
Փորձագետներն առաջարկում են կրճատել տուգանքները, չեղյալ հայտարարել չափից ավելի մարդկանց ներկայության համար կազմակերպիչների պատիժը, ինչպես նաև չեղյալ հայտարարել դիմակների կրումը արգելող օրենքը:
Ռուսաստանում հանրահավաքների վերաբերյալ օրենքները խստացվել էին 2012 թ. մայիսի 6-ի «Միլիոնների երթից» հետո:
Վենետիկյան հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդին կից մարմին է: Նրա կազմում են առաջատար եվրոպական իրավաբաններ: