Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին հավանություն տալու հարցը:
Ծրագրով նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև մոտավորապես 41.3 կմ ձգվող երկու գծային ճանապարհի վերակառուցում և լայնացում՝ վերածելով քառուղի ճանապարհի, օժանդակում ծրագրի կառավարմանը, այդ թվում՝ ուսումնասիրությունների և ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի պատրաստում, շինարարության նկատմամբ վերահսկողություն, մրցութային փաստաթղթերի նախապատրաստում, գնումների իրականացում:









































