Բրազիլիայում Սուրբ ծնունդը և Ամանորը նշում են լողափում: Պաղպաղակն այստեղ շատ հայտնի է, գրում է Kedem-ը: Հենց այդ պատճառով էլ Nestle՛ ապրանքանիշը որոշել է Բրազիլիայում ներկայացնել նոր՝ Pega Pop պաղպաղակը՝ բանանի տեսքով:
Պաղպաղակի յուրահատկությունն այն է, որ ծածկված է դոնդողե կեղևով: Բանանի կեղևը կարելի է հեռացնել, բայց, ի տարբերություն իրական բանանի, այն կարելի է ուտել:
Pega Pop պաղպաղակի թողարկումը նախատեսվում է 2013թ. ապրիլին:










































