Ի նշանավորումն իր իշխանության գալու՝ Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Սաուդը հրաման է արձակել իր թագավորության քաղաքացիներին 30 մլրդ դոլար բաժանել պարգևների տեսքով: Այդ մասին թագավորը հաղորդել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
Ըստ թագավորի հրամանի՝ յուրաքանչյուր պետական ծառայող, թոշակառու և ուսանող հավելավճար կստանա երկու ամսվա վճարի չափով: Ավելին՝ 500 հազար պարտատերեր այլևս պետական պարտքեր չունեն, քանի որ դրանք մարվել են:
Նաև Սալման իբն Աբդուլ-Ազիզը ներողամտություն է ցուցաբերել այն օտարերկրացիների նկատմամբ, որոնց ձերբակալել ու պահում են թագավորության տարածքում: Նրանց բոլորին կարտաքսեն երկրից և կարգելեն մուտք գործել Սաուդյան Արաբիա:
79-ամյա Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի յոթերորդ թագավորն է: Նշենք, որ նա միակն է սաուդյան միապետներից, ով Twitter-ում հաշիվ ունի:









































