Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին պետք է երկրում արտակարգ դրություն մտցնի: Այս մասին այսօր հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» շարժման և դրա քաղաքական թևը հանդիսացող «Ազատություն և արդարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մուհամմադ Ալ-Բելտագին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Համաձայն նոր սահմանադրության, որն անցած տարվա վերջին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով, պետության ղեկավարը իրավունք ունի արտակարգ դրություն հայտարարել, սակայն միայն մեկ շաբաթով: Ժամկետի երկրաձգման անհրաժեշտության դեպքում պահանջվում է խորհրդարանի հավանությունը:
Անկարգություններն ու բախումները ընդգրկում են նորանոր քաղաքներ ու նահանգներ: Պատճառը երեկ կայացված մահվան դատավճիռն է 21 մարդու դեմ՝ 2012-ի փետրվարի 1-ին ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով:









































