Կանադայի Օնտարիո նահանգում վարչապետի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել: Քեթլին Ուինը դարձել է նաև Տորոնտոյում Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ: Այս մասին հայտնում է CP24-ը:
Ուինը բացեիբաց իրեն դասում է սեռական փոքրամասնությունների հասարակությանը: Նա արժանացել է կոնվենցիայի պատգամավորներից 1150-ի աջակցությանը: 866 ձայնով երկրորդ տեղում է եղել Սանդրե Պուպատելոն:







































