Աֆրիկյան պետությունների ղեկավարները հավաքվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ կիրակի օրը կբացվի Աֆրիկյան միության գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես սպասվում է, ուշադրության կենտրոնում կլինեն հիմնականում Մալիի ճգնաժամը, Սուդանի և Հարավային Սուդանի կրկին լարված հարաբերությունները և իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Նախօրեին Աֆրիկյան միությունը հայտարարել է Մալիում խաղաղապահ գործողություններն ընդլայնելու իր ցանկության մասին և անդամ երկրներին խնդրել հաջորդ շաբաթ կամավոր այնտեղ ուղարկել լրացուցիչ զորքեր:
Աֆրիկյան միությունը նաև խնդրել է ՄԱԿ-ին՝ աջակցել Մալիի հյուսիս զորքեր փոխադրելիս:







































