Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաք հանդիսացող Հայդարաբասում ռեյդերի արդյունքում ոստիկանները ընդհատակյա ֆաբրիկաներից ազատել են մոտ 400 ստրուկ երեխաների։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության քաղաքային կոմիսարիատի հայտարարությանը։
Երկու շաբաթվա ընթացքում, իրացնելով օպերատիվ տվյալները, իրավապահները ռեյդեր են իրականացրել։ Ամենուր հայտնաբերվել են երեխաներ, հիմնականում հյուսիսային աղքատ Բիհար նահանգից։ Այդ երեխաների ծնողները բառացիորեն վաճառել էին իրենց երեխաներին առևտրականներին 5000-10.000 ռուփիով (80-160 դոլար)։
Երեխաները ստիպված են եղել ծեծի սպառնալիքի արդյունքում օրական 16 ժամ աշխատել չօդափոխվող, կեղտոտ հաստատություններում։ Նրանք եղել են հյուծված, ունեցել մաշկի քրոնիկ հիվանդություններ։ Տեղի են ունեցել ժամանակակից ստրկատերերի ձերբակալություններ, ձերբակալվել են նաև երեխաների առևտրով զբաղվող անձինք։
Երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալներով՝ 2014 թվականին մոտ 4 մլն անչափահասներ երկրում աշխատել են լիարժեք աշխատանքային օր։








































