Ուրբաթ օրը Ստամբուլում վրա հասած փոթորիկը պատճառ է դարձել Աթաթուրքի և Սաբիհ Գյոքչենի անվան օդանավակայաններում 103 չվերթների չեղյալ հայտարարելուն:
Փոթորիկը, որն ուղեկցվում էր 100 կմ/ժ արագությամբ քամով, նաև հանգեցրել է Ստամբուլի եվրոպական և ասիական մասերի միջև նավագնացության խաթարմանը: Ըստ օդերևութաբանների` Թուրքիայի տարածքում վատ եղանակը կտևի մինչև փետրվարի 3-ը:







































