Թուրքիան Վրաստանին առաջարկում է կալանավորվածների փոխանակում։ Այս մասին հայտարարել է Դավոս ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Նա հավելել է, որ ինքն անձամբ չի պատրաստվում զբաղվել նման հարցերով և այդ կարգադրել է համապատասխան գերատեսչություններին։
Իվանիշվիլին հայտարարել է, որ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որին ներկա է եղել նաև Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն։ Վարչապետի խոսքերով՝ ջերմ և բարեկամական հանդիպման ժամանակ եղել է Թուրքիայի սույն առաջարկը, որին նա դրական է պատասխանել, սակայն հավելել է, որ դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները։







































