Friday, 03 07 2026
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

Նախընտրական դրամա՝ Չիբուռաշկան, Շապոկլյակը և Սերժ Սարգսյանը. մամուլ

Երեկ Դավիթաշենի 189 դպրոց տանող բոլոր ճանապարհները փակված էին ինչ-որ մասնավոր մեքենաներով: Այդ մասնավոր մեքենաները արգելում էին երթևեկն այդ հատվածում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դպրոցում հանդիպում էր անցկացնում Սերժ Սարգսյանը:

Հանդիպման որակի և մթնոլորտի մասին ամբողջական պատկերացում կտա հետևյալ դրվագը: Երբ ճառ ասելուց հետո Սերժ Սարգսյանը տարակուսեց, որ էլ հարցեր չկան, խոսել ցանկացավ մի կին: Ակնհայտորեն գեղեցկության սալոնից նոր դուրս եկած, ճոխ սանրվածքով ու մակիյաժով կինը հայտարարեց. «Պարոն Սարգսյան, ես դասական քաղաքական գործիչ չեմ՝ ձեզ նման, հռետոր չեմ՝ ձեզ նման, որպեսզի կարողանամ ձեզ համարժեք խոսել (…): Բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ քաղաքի շինարարությունն ավարտվում է և Կրակադիլ Գենան ասում է՝ շյաս Չիբուռաշկա սկաժետ վամ ռեչ, ու Չիբուռաշկան ոգևորված ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի ի նականեց պաստրոիլի, ուռա: Ուրեմն, ստրոիլի Արթուր Գևորգյան (խոսքը Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայումս՝ Աժ պատգամավոր, ոստիկանապետ Վ. Գասպարյանի փեսա Ա. Գևորգյանի մասին է- խմբ), ստրոիլի Ռուսլան Բաղդասարյան (Դավիթաշենի վարչական շրջանի գործող ղեկավար-խմբ), դա տակ պաստրոիլի, որ մենք էլ հարցեր չունենք ձեզ տալու: Սա մեր մանկության մուլտֆիլմն է, որ մենք շատ ենք սիրում և բոլորս էլ մեր հոգու խորքում փափագում էինք՝ ունենալ այսպիսի քաղաք, մեր երազանքի քաղաքը, ապրել այսպիսի գեղեցիկ, հարմարավետ քաղաքում և խաղալ այսպիսի բակերում: Եվ օգտվելով առիթից, մեր կուսակցական ընկերների կողմից և Դավիթաշեն համայնքի բնակիչների կողմից, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացաք ընտրել մեզ համար այսպիսի ղեկավարության համակարգ, տաղանդավոր ղեկավարության համակարգ, հանձինս՝ Տարոն Մարգարյանի, Արթուր Գևորգյանի, Ռուսլան Բաղդասարյանի: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ, հանձինս ձեզ» (բուռն ծափեր):

Այս բոցաշունչ ճառին Լեվ Չանդրը, էէ՜, կներեք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, ես երևի կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե երևանցիների, գոնե կեսը այդպես մտածեր: Ես շատ երջանիկ կլինեի»,- ասաց նա:

«Փաստորեն, Սերժ Սարգսյանին, երջանիկ լինելու համար, հարկավոր է շրջապատված լինել քաղաքացիներով, ովքեր Չիբուռաշկայի ճառեր են ասում՝ անգիր արած: Սերժ Սարգսյանին հարատև դժբախտություն է սպասվում, որովհետև Երևանը չի եղել և երբեք չի լինի Չիբուռաշկաների քաղաք»,- հավելում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում