Իսպանացի տրանսսեքսուալ Դիեգո Լեյարագան, ով տղամարդ դառնալու համար փոխել է սեռը, արժանացել է Հռոմի պապի ընդունելությանը, հաղորդում է The Local-ը:
Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Լեյարագայի խոսքերով՝ իր հարազատ քաղաքում նրան թույլ չեն տվել եկեղեցի մտնել, իսկ քահանան նրան «սատանայի դուստր» է անվանել: Տղամարդը վրդովվել է և Հռոմի պապից ընդունելություն խնդրել: Նրա բողոքը չի անտեսվել, և շուտով նրան Վատիկան են հրավիրել:
«Մինչև այժմ չեմ հավատում, որ դա ինձ հետ է տեղի ունեցել, քանի որ իմ խնդիրը փոքր է: Ամբողջ աշխարհում այնքան մարդիկ են տառապում, և նրանցից ոչ ոք Հռոմի պապի ուշադրությանը չի արժանանում»,- ասել է նա:
Ընդունելությունը կայացել է Սուրբ Մարֆայի տանը: Վատիկանը մեկնաբանություններից հրաժարվել է:









































