Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում սպառողների 86%-ն է սիրում կարտոֆիլային չիփսեր ուտել, Մեծ Բրիտանիայում՝ 84%-ը: Չինաստանում չիփսերի օգտագործումը գտնվում է ամենացածր մակարդակի վրա և կազմում է 28%: Անցած տարվա տվյալները ցույց են տալիս, որ չինացի սպառողները չիփսերի փոխարեն անցել են այլ ուտեստների՝ թխվածքաբլիթներ, կոնֆետներ և շոկոլադ: Գիտնականները համարում են, որ դա կարող է կապված լինել Չինաստանում Pringles և Lay’s բրենդների ոչ հայտնի լինելու հանգամանքի հետ: Համաձայն հետազոտության արդյունքների՝ չինացիների 46%-ը միշտ մտածում է մթերքների կալորիականության մասին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում դա անում է բնակչության ընդամենը 27%-ը:









































