Նավթի համաշխարհային գները չափազանց շատ են նվազել, հայտարարել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական էներգետիկ ընկերության նախագահ Հալիդ ալ-Ֆալիհը: Նա նաև նշել է, որ գները նորից կարող են աճել միայն շուկայի ազդեցությամբ, ոչ թե Նավթ արտահանող երկրների կազմակերպության կամքով, հայտնում է Agence France-Presse-ը:
«Գները չափազանց ցածր են մեզ բոլորիս համար»,- ասել է Հալիդ ալ-Ֆալիհը:- Կարծում եմ՝ նույնիսկ սպառողները հեռու ապագայում կսկսեն տուժել այդպիսի ցածր գներից»:









































