Իրանը հույս ունի 2015 թ. Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ փոխըմբռնման պայմանագիր կամ հուշագիր ստորագրել և մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան իր արտահանման համար: Այս մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
«Կարծում եմ՝ 2015 թ. մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական կապեր ունենա ԵՏՄ-ի հետ: Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք, Իրսնը մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան և այլ (երկրներ) իր արտահանման համար: Հնարավոր է՝ պետք է փոխըմբռնման որևէ պայմանագիր կամ հուշագիր ստորագրել»,- ասել է Սանաին:
Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի լիարժեք համագործակցության ճանապարհին իրանական ապրանքների համար բարձր մաքսատուրքերի խնդիր կա:







































