Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան որոշել է հայրենիքում ստեղծել ռուսամետ քաղաքական ուժ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին նա հայտարարել է «Պալիտրա» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Խաբուրձանիան նշել է, որ Վրաստանում այսօր չկա ոչ մի ռուսամետ ուժ, և ակնհայտ է, որ նոր իշխանություններն ավելի հակված են դեպի Արևմուտք և ԱՄՆ:
«Կարծում եմ` արևմտամետ և ռուսամետ ուժերը պետք է բացահայտ մրցակցություն վարեն»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրում փնտրում է հարազատ քաղաքական ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի միավորվել:
Նախկին նախարարը նշել է, որ ներկայում ամերիկացիները «էժան գնում են Վրաստանը, իսկ Ռուսաստանն ընդհանրապես չի վճարում», և ընդգծել է, որ այդպես չպետք է լինի:
«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանը, թող ծախսի իրական գումարներ՝ տնտեսության զարգացման համար: Եթե Ռուսաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ, նույնպես պետք է վճարի»,- ասել է նա:
Խաբուրձանիայի կարծիքով` Վրաստանը տարածքների դիմաց կարող է Ռուսաստանին առաջարկել Կովկասում հակամարտության լուծման օգնություն:









































