Monday, 27 07 2026
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Լռելն, իհարկե, ավելի ազնիվ էր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մամուլի ասուլիս է ունեցել լրագրողների համար, որը, սակայն, կարելի է ասել տեղի է ունեցել լրագրողների պահանջով: Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողներ հայ-ադրբեջանական սահմանից ստացվող տագնապալի տեղեկություններին զուգահեռ ԱԳՆ-ից որևէ տեղեկության բացակայության պայմաններում իրենք էին նախաձեռնել այց ԱԳՆ և պատասխաններ պահանջել իրավիճակի և ԱԳՆ գործողությունների կապակցությամբ:

Ահա, միայն նմանօրինակ ակցիայից հետո Հայաստանի արտգործնախարարը որոշեց, որ հաշվետու պետք Է լինի իր գործունեության համար Հայաստանի քաղաքացիների առաջ: Սակայն, ինչպես կարելի է դատել երեկ տեղի ունեցած այդ` այսպես ասած երեսի զոռով կորզված հաշվետվությունից, Հայաստանի արտգործնախարարությունը մատնված է անգործության` այն դեպքում, երբ Հայաստանի սահմաններում զինծառայողները իրենց կյանքի գնով պաշտպանում են Հայաստանը ԱԳՆ դիվանագիտական բացթողումներից ու անգործությունից ըստ էության:

Էդվարդ Նալբանդյանը և՛ սահմանային իրավիճակի, և՛ ընթացիկ արտաքին քաղաքական խնդիրների կապակցությամբ չի արել որևէ հայտարարություն, որն ըստ էության դուրս կլիներ Հայաստանի դիվանագիտությանը հատուկ գորշ շրջանակից և կվկայեր, որ արտգործնախարարությունը արտաքին քաղաքականություն է առաջ տանում, ոչ թե ուղղակի քարշ է գալիս արտաքին քաղաքական խնդիրների ետևից: Նմանօրինակ վիճակներում արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հանդիսանա այն օղակը, որը առավոտից երեկո պետք է լինի լրահոսի առաջին էջերում: Ըստ որում` ոչ միայն միջազգային կառույցներին տեղեկություններ հաղորդելու համար միայն, այլ ընդհանրապես Հայաստանի որոշումներ կամ նախաձեռնություններ, գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնելու: Սակայն պարզվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն միայն Թուրքիային ու Ադրբեջանին ասելիք ունի, այն էլ նույն ասելիքը` արդեն ստանդարտ բառերով ու նախադասություններով:

Նալբանդյանը հայտարարել է, որ սահմանային լարվածությունների կապակցությամբ տեղեկացնում են բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` ՀԱՊԿ-ին: Մինչդեռ ՀԱՊԿ-ին տեղեկացնելու փոխարեն, Հայաստանը պարտավոր էր այդ կազմակերպության արտգործնախարարների հավաք պահանջել և քննարկել Ադրբեջանի գործողությունների դեմ հնարավոր անելիքներն ու քայլերը: Սակայն պարզ է նաև, որ Հայաստանի արտգործնախարարությունը չի անի այդ բանը, քանի դեռ չի ունենա նման ցուցումներ Մոսկվայից: Իսկ Մոսկվան նման ցուցումներ չի տա, որովհետև Ադրբեջանը հանդիսանում է ռազմավարական հետաքրքրության առարկա: Իսկ ՀԱՊԿ մեկ այլ առանցքային անդամ՝ Ղազախստանը, ինչպես գիտենք, մշտապես հոգատար է Ալիևի հանդեպ, և եթե ԵՏՄ-ի նման չեղած հարցի դեպքում Նազարբաևը չցանկացավ նեղացնել Ալիևին, ապա ՀԱՊԿ-ի դեպքում չի նեղացնի առավել ևս:

Այս ամենից հետո հարց է առաջանում, թե Հայաստանի ինչին է այլևս պետք արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես, եթե Հայաստանի համար դե յուրե ամենակարևոր կազմակերպությունում անելու բան չկա բացարձակապես, կամ ավելի ճիշտ` թույլ չեն տալիս անել, քանի որ Հայաստանի գործողությունները այդ դեպքում կհակասեն այդ կառույցի առաջատարների շահերին: Որովհետև եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունի, ապա տվյալ պարագայում այդ քաղաքականությունն իրականացնողները երկու խնդիր պետք է ունենան՝ կա՛մ փոխել կազմակերպությունը, կա՛մ իրերի վիճակն ու հարաբերություններն այդ կազմակերպությունում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում