Երկու ինքնաթիռներ ստիպված վայրէջք են կատարել Ատլանտա քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, երբ Twitter-ում հաղորդագրություններ էին հայտնվել, որ այդ ինքնաթիռների սրահում պայթուցիկներ կան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով օդանավակայանի ներկայացուցիչներին:
Ինչպես նշվում էր հաղորդագրությունում՝ պայթուցիկները տեղադրվել են Delta ավիաընկերության ինքնաթիռում, որն ուղևորվում էր Պորտլենդից, և Southwest ավիաընկերության օդանավում, որը թռիչքն իրականացնում էր Միլուոկից: Երկու ինքնաթիռներին էլ մինչև վայրէջքը ուղեկցել են Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի բազայից:
Վայրէջքից հետո ինքնաթիռները տարվել են առանձին կայանատեղի, ուղևորներին բարեհաջող տարհանել են ու հարցաքննել: Ինչպես հայտարարել է ԴՀԲ-ն՝ ինքնաթիռներն ուսումնասիրել են կինելոգները, ովքեր ոչ մի պայթուցիկ չեն հայտնաբերել: Ներկա դրությամբ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:










































