Երկու ուղևորատար ինքնաթիռներ բախվել են Վաշինգտոնի միջազգային օդանավակայանում: Այդ մասին հաղորդել են տեղի ավիացիոն իշխանությունները:
Նրանց տվյալներով՝ Բրյուսելից չվերթ իրականացրած ինքնաթիռը մայրաքաղաքային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո թևով դիպել է մյուս օդանավին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռների մակնիշները և այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները՝ մասնագետները այս պահին ուսումնասիրում են օդանավերը, որպեսզի որոշեն նրանց վնասի չափը:








































