Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ մարզչական շտաբն ու ղեկավարությունը գոհ են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի խաղից:
27-ամյա հարձակվողը լուրջ քննադատության տակ է հայտնվել ԶԼՄ-ների ու երկրպագուների կողմից: Նա ընդամենը 5 գոլ է խփել «Բարսելոնա»-ում:
«Ֆուտբոլիստը չի կարող բոլոր խաղերին փայլել: Սուարեսը վիճակագրական լավ տվյալներ կունենա: Վստահ եմ: Նման շրջան լինում է բոլոր հարձակվողների մոտ: Տպավորություն է, կարծես գոլերը փախչում են քեզնից:
Բայց նա գոլային պահեր է ունենում յուրաքանչյուր խաղում, պահեր է ստեղծում թիմակիցների համար: Ընդամենը մի քանի խաղացող գիտեմ, ովքեր ավելի լավ են տեղաշարժվում, քան նա: Գոհ եմ Սուարեսի խաղից»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է AS-ը:







































