Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Մարտին Էդեգորը շաբաթական 80 հազար ֆունտ կվաստակի «արքայական ակումբ»-ում: Այդ մասին հայտնում է Yahoo Sports-ը:
Նորվեգիայի հավաքականի 16-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական բազմաթիվ գրանդեր: Մարտինն այցելել է որոշ ակումբներ: Նրա իրավունքները ցանկանում էր ձեռք բերել, մասնավորապես, Մյունխենի «Բավարիա»-ին, որի հետ երիտասարդ ֆուտբոլիստը երկու մարզում է անցկացրել: Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով էր հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն, որը մինչև վերջ պայքարում էր նրա տրանսֆերը ձեռք բերելու համար:
Այնուամենայնիվ, Էդեգորը գերադասեց կարիերան շարունակել «Ռեալ»-ում:






































