Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ցրել է «օրենքով գողերի» հավաքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Մոսկվայի Կենտրոնական շրջանի գրասենյակային հաստատություններից մեկում ձերբակալվել է 15 մարդ, որից՝ 5-ը քրեական-հանցագործ միջավայրի ներկայացուցիչներ՝ Ցիրկաչ, Զաբավա, Թյուրիկ, Վոսկրես և Տեկո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին բոլոր ձերբակալվածները ոստիկանական բաժանմունքում են, իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են անցկացնում:








































