Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Վահագն Չախալյանը կալանավայրից ուղևորվել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Հունվարի 24-ին, կալանավայրից ազատվել է ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, վերստին ազատության մեջ է հայ մեծանուն և նվիրյալ գործիչը, արդարության համար անվեհեր մարտիկը, ով 2001 թվականից նվիրվելով հասարակական կյանքին, գործել է Ջավախքում հայոց եկեղեցիների պահպանության, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման, ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր գտնվում էին ք. Ռուսթավի թիվ 1 կալանավայրի բակում, քաղբանտարկյալը ուղևորվել է Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության, վիրահայ համանքի և հասարակայնության ներկայացուցիչների հետ: Վահագն Չախալյանին ջերմորեն դիմավորեցին ընդամենը 10 օր առաջ կալանավայրից ազատված հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Սրբազան Հայրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի հետ միասին աղոթք է բարձրացրել և օրհնել ազատություն վերադարձած Վահագն Չախալյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդին, ով ինչ-որ մարդկանց քմահաճույքով և կեղծ մեղադրանքներով 4 ու կես տարի կորցրեց ազատությունը, կտրվեց հարազատներից ու ընտանիքից, գտնվելով կալանավայրում: Բազմաթիվ անգամ կենաց և մահու օրեր ապրած Չախալյանը, սակայն ամուր մնաց՝ կռիվ տալով կյանքի և ապրելու համար, ապրելու՝ հանուն այն գաղափարների, որոնք կիսատ էին մնացել: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց այն, որ Վահագն Չախալյանի արդար գործի համար պայքարում էին ոչ միայն Ջավախքում, Վրաստանում և մայր Հայրենիքում, այլև ողջ Սփյուռքում, Չախալյանին գնահատելով որպես հոգևոր նահատակ, ով պատիժ է կրում ճշմարտության համար:

Հեռախոսով Վահագն Չախալյանին իր Հայրապետական օրհնությունն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Չախալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին,նրա հայրական խնամքի և ուշադրության համար:

Վահագն Չախալյանը երախտագիտության խոսքեր է ուղղել Վեհափառ Հայրապետին, Վիրահայոց Թեմի Առաջնորդին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, բոլոր նվիրյալ հայորդիներին, ովքեր մշտապես այցելել են նրան կալանավայրում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին, Մայր Հայրենիքին և միջազգային հանրության, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նրա ազատման գործում: «Իմ պայքարը եղել է հանուն արդարության, մեր պարտքն է մնալ մեր Եկեղեցուն հավատարիմ, մեր լեզվին և մեր ժողովրդին նվիրված և այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին-ասել է Վահագն Չախալյանը:

Այնուհետև Վահագն Չախալյանն ուղևորվել է Վրաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ նրան հյուրընկալել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում