Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեշը վստահ է, որ հարձակվողն ակումբում հանդես կգա դեռ շուրջ 10 տարի:
«Վստահ եմ, որ Ռոնալդուն դեռ երկար կխաղա: Նա կարիերան կավարտի 38-39 տարեկանում: Ինչպես գիտեք, Ռոնալդուն պրոֆեսիոնալության մարմնացում է: Նա հոգ է տանում իր առողջական վիճակի մասին»,- Marca-ն մեջբերում է Մենդեշի խոսքերը, ով նաև վստահեցրել է, որ Ռոնալդուն կարիերան կավարտի հենց «Ռեալ»-ում:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի հարձակվողը «Ոսկե գնդակ»-ի եռակի դափնեկիր է:







































