Բեռլին-Բրանդենբուրգի գերագույն վարչական դատարանը հրամայել է փոփոխել նոր կառուցվող, Վիլլի Բրանդտի անունը կրող օդանավակայան ժամանող չվերթների ուղղությունը։ Այս մասին գրում է Berliner Morgenpost-ը:
Դատարանը երթուղիները ճանաչել է ոչ անվտանգ, քանի որ դրանք շատ մոտ են հետազոտական միջուկային ռեակտորին, որը պատկանում է Հելմհոլցի անվան նյութերի ու էներգիայի բեռլինյան կենտրոնին:
Թռիչքների անվտանգության վերահսկողության դաշնային ծառայությունը, որը հաստատել է երթուղիները 2012 թ. հունվարին, հաշվի չի առել ավիավթարի կամ ահաբեկիչների կողմից ինքնաթիռը գրավելու ռիսկերը:
Ներկա պայմաններում ինքնաթիռը կարող է վնասել ատոմային ռեակտորը, որը անբավարար կերպով է պաշտպանված նման հանգամանքներից:
Բողոքով դատարան էին դիմել Բրանդենբուրգի Շտանսդորֆ ու Կլեյնմահնով համայնքների, Տելտով քաղաքի ու Բեռլինի Վանզեե շրջանի բնակիչները։ Այստեղ է գտնվում է Հելմհոլցը:









































