Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուրու Հադին չորեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին, հայտարարել է, որ իշխանություններին և շիայական «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության հասնել: Նախագահը զիջման է գնացել Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցում: Այս մասին գրում է Reuters-ը:
Ապստամբների հետ բանակցություններից հետո արած իր հայտարարության մեջ Հադին հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծում ուղղումներից հետո շիա մուսուլմանները կկարողանան զբաղեցնել ցանկացած պետական պաշտոն: Սակայն նա ընդգծել է, որ սևագրում փոփոխությունների համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:
Նախագահը նաև հավելել է, որ այդ շարժման ներկայացուցիչները համաձայնել են զորքերը դուրս բերել նախագահական պալատի և այլ պետական տարածքների մատույցներից:







































