Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում, երբ ընտրում և հրավիրում է ազգային թիմի ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ մասնագետն արդեն հրապարակել է Անգլիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի հայտացուցակը, որտեղ ընդգրկված է նաև Ռոնալդինյոն:
«Երբ ես խաղացողներ եմ ընտրում, նրանց տարիքին ուշադրություն չեմ դարձնում: Առաջնորդվում եմ նրանց մարզավիճակով և ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշով: Բացի այդ, հաշվի եմ առնում նաև, թե որ փուլում է այն ազգային առաջնությունը, որտեղ ելույթ է ունենում տվյալ ֆուտբոլիստը»,- նշել է Սկոլարին:







































