Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ներկայացրել է H&M բրենդի գարնանային հավաքածուն, հայտնում է The Daily Mirror-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը զգեստներն անձամբ է ընտրել Modern Essentials հավաքածուից:
Լուսանկարներից շատերում աստղը կեցվածք է ընդունել մարզաշապիկներով ու բաճկոնակներով՝ ցուցադրելով դաջվածքները:
«Ես շատ ուրախ եմ շարունակելու և ընդլայնելու մեր համագործակցությունը H&M-ի հետ: Ամեն մի մոդել դասական է, որը կարող է նորացնել ցանկացած ոճային տղամարդու զգեստապահարան»,- հայտարարել է Բեքհեմը:
Գովազդային արշավի հեղինակը գերմանաշվեյցարացի ռեժիսոր Մարկ Ֆոստերն է:
Բրենդի նոր հավաքածուն վաճառքի կհանվի մարտի 5-ին:












































