Քլինթ Իսթվուդի՝ «Օսկարի» առաջադրված «Դիպուկահարը» ֆիլմի գովազդային վահանակը վանդալները փչացրել են Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է KTLA5 լրատվական պորտալը:
Անհայտ անձինք ցուցանակի վրա կարմիրով գրել են՝ «սպանություն»: Հաղորդվում է, որ վահանակը հանվել է և փոխարինվել iPhone-ի գովազդով:
Լոս Անջելեսի ոստիկանությունը չի մեկնաբանում կատարվածը, սակայն այն կապում են մոտ 1000 օր Իրաքում ռազմական հակամարտության գոտում անցկացրած ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի մասին ֆիլմի լայն քննադատության հետ: Այսպես, դիպուկահարների իդեալականացումը քննադատել են ռեժիսոր Մայքլ Մուրը և դերասան Սեթ Ռոգենը: The Guardian պարբերականը Քայլին անվանել է «անողոք մարդասպան»: