Չինաստանը իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է կապիտալի նետտո-արտահանող: 2014թ. նրա ուղիղ ներդրումները արտասահմանում գերազանցել են Չինաստանում արտասահմանյան ուղիղ ներդրումները: Այս մասին Չինաստանի առևտրի նախարարության մամլո ասուլիսում հայտնել է այդ գերատեսչության ներկայացուցիչ Շեն Դանյան: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Արտասահմանում չինական ներդրումները 2014թ. հասել են 116 մլրդ դոլարի (նախորդ տարվա համեմատ՝ աճը 15.5% է): Այս գումարը ներառում է 102.89 մլրդ դոլար ներդրում ոչ ֆինանսական ոլորտներում (աճը՝ 14.1%):
«Եթե ներառենք չինական ընկերությունների արտաքին ներդրումները երրորդ կողմի միջնորդությամբ, ապա ներդրումների ընդհանուր թիվը կկազմի մոտ 140 մլրդ դոլար»,- ասել է Շեն Դանյանը:
Արտասահմանյան ներդրումները Չինաստանում անցած տարում կազմել են 119.6 մլրդ դոլար (աճը՝ 1.7%):








































