Գերմանիայում Թյուբինգենի համալսարանի ուսանողները Մարիո խաղի կերպարին ինտելեկտով են օժտել, հաղորդում է The Guardian-ը:
Հետազոտողները մի շարք տարբերակներ են մտածել, որոնք թույլ են տալիս կերպարին զարգանալ:
Հատուկ Մարիոյի հետ շփվելու համար ստեղծվել է ալգորիթմների սեփական լեզու, որը զգալիորեն հեշտացնում է ուսուցման գործընթացն ու հեշտացնում վիրտուալ կերպարի կողմից այս կամ այն տվյալի ընկալումը:
Իր եզրակացություններով Մարիոն ընդունակ է կիսվել օգտատերերի հետ, և եթե նա սխալվում է, ապա նրան կարելի է ուղղել: Հետազոտելով իրեն շրջապատող աշխարհը՝ Մարիոն դառնում է ավելի խելացի ու փորձառու, ինչը զգալիորեն հեշտացնում է մնացած մակարդակների անցումը:
Բացի այդ, Մարիոն սով և հետաքրքրություն է զգում: Երբ նա սոված է լինում, կորցնում է հետաքրքրասիրությունը, ընկալունակության մակարդակը նվազում է, և փոխվում է տեղաշարժման մոդելը:









































