Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կանանց ջոկատ է ձևավորել՝ հսկիչ-անցակետերի պահպանման և անվտանգության ապահովման օպերացիաների իրականացման համար՝ այդպիսով ջանալով այդ գործն իրականացնող իր բանակի զինվորներին ուղարկել ապստամբների դեմ պայքարի: Այս մասին հայտնում է Independent-ը:
Նոր ուժային կառույցի մեջ մտնող «ազգային պաշտպանության էգ առյուծները» կանայք են, որոնք դաշտային համազգեստ են կրում և զինված են «Կալաշնիկով» ինքնաձիգներով: Նրանց արդեն տեսել են Հոմսում: Այնտեղ կանայք պահպանում են թաղամասերը, որոնց բնակիչները աջակցում են Ասադին:
Հոմսում սիրիական հեղափոխության գլխավոր հանձնաժողովի ներկայացուցիչ Աբու Ռամիի խոսքով՝ զինվորական կանանց ծառայության են վերցրել, որպեսզի ստիպեն Ազատ բանակին սպանել կանանց և քարոզչական նպատակներով դա ցուցադրել աշխարհին: «Զինված ցանկացած մարդ օրինական թիրախ է»,- ասել է նա:









































