Երկու երկրների քննչական մարմինների երկօրյա քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ փոխհամագործակցված գործողություններ` ապահովելու քրեական գործի քննության համակողմանիությունը:
Միաժամանակ կարևորվել է պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
Աշխատանքների արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշում է կայացվել ստեղծել համակարգող մարմին:










































