Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ռազմական կոմիտեի նիստին: