Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարին և Քադաֆիի ժամանակների ևս 108 նախկին սպաների հրավիրել է վերադառնալ բանակային ծառայության: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Այս որոշումը վկայում է միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարությունում և Լիբիայի խորհրդարանում զինվորականների աճող ազդեցության մասին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել երկրի արևելք այն բանից հետո, երբ իսլամիստների կողմից աջակցվող «Լիբիայի արշալույս» խմբավորումը գրավեց Տրիպոլին և այնտեղ սեփական կառավարություն ստեղծեց՝ Օմար Ալ-Հասիի գլխավորությամբ:









































