Նախօրեին Ջոնի Դեպը ուրախացրել է իր գերմանացի երկրպագուներին Բեռլինում ներկայացնելով «Մորդեկայ» (Mortdecai) կատակերգությունը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերակատարներից մեկին, հայտնում է spletnik.ru-ն:
Դերասանին ուղեկցել են նաև ֆիլմի ռեժիսոր Դևիդ Կեպն ու Փոլ Բետանին: Վերջիններս արդեն միասին աշխատել են «Զբոսաշրջիկը» ու «Գերազանցություն» ֆիլմի վրա:
Ցավոք, Գվինեթ Փելթրոուն, Էվան մակ Գրեգորն ու Օլիվիա Մանը, որոնք ներգրավված են նախագծի ստեղծման մեջ, չեն կարողացել ժամանել Բեռլին:













































