Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

«Էպոսագետից նախագահ մեկ քայլ է». նախագահի թեկնածու

«1988 թ., երբ ստեղծվեց շարժումը, ես այստեղ չէի, ծառայում էի սովետական բանակում: Առաջին Ղարաբաղյան կոմիտեին ծանոթ չեմ: Բանակից եկա հունիսին: Եկա և ընկերներիս ասացի, որ այս ամենն ավարտվելու է գլոբալ մեծ պատերազմով Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ասացի, որ միությունը փլուզվելու է, հանրապետությունները դառնալու են անկախ պետություն, և ես լինելու եմ չորրորդ պրեզիդենտը: Ամեն ինչ այդպես էլ հետագայում ծավալվեց: Համապատասխան կառույցները ստուգել են` խոսելով մարդկանց հետ: Երբ ես լսարան էի մտնում, հումորով ասում էին` ոտքի, պրեզիդենտն է մտնում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նա նշել է, որ մասնակցել է ՀՀ բոլոր համապետական ընտրություններին` երկրորդ կամ երրորդ պլանում, և ճակատագրի բերումով միշտ պարտվողի թիմում է եղել. «95-ի ԱԺ ընտրություններում Իգոր Մուրադյանի վստահված անձն էի, ով խայտառակ պարտություն կրեց, 96-ին Վազգեն Մանուկյանի կողմից էի, 98-ին եղել եմ հանձնաժողովի նախագահ, և իմ ընտրատարածքում հաղթել է Կարեն Դեմիրճյանը: Եղել եմ նաև Արամ Զավենի Սարգսյանի կողքին, քանի որ նրա կուրսեցին էի: Գաղափարական համընկնում չկար»:

Էպոսագետի խոսքերով՝ այն, ինչ կատարվում է այսօր, երեկ, 90-ականներին, կապված է «Սասնա Ծռերի» հետ: Կոնկրետ քաղաքական գործիչներն ու ծրագրերը հերոսների տեսքով են: ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Վարդան Սեդրակյանի, Ձենով Օհան համակարգն է: 98-ին Ձենով Օհանից իշխանությունն անցնում է Քեռի Թորոսին` Ռոբերտ Քոչարյան, Վանո Սիրադեղյան… «Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին, երևաց, որ հանրապետությունում Քեռի Թորոսի ուժային համակարգն է, որը հարցերը լուծում է ուժային ճանապարհով»,- ասել է նախագահի թեկնածու:

«Վերևում աստված կա»-ն ոչ թե կարգախոս է, այլ հիշեցում, քանի որ մեր երեք նախագահները, ըստ էպոսագետի, տառապում են հիշողության կորստով: Ընդդիմության ճամբարում ևս կան նման մարդիկ:
Վարդան Սեդրակյանն ասել է, որ եթե դառնա նախագահ, որևէ մեկը հարկ չի մուծելու: Իսկ նոր անկախացած պետություններում, ըստ նրա, էպոսագետից նախագահ մեկ քայլ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում