Օլիվիա Պալերմոն
Դրախտային Սեն-Բարտում հանգստանալուց հետո Օլիվիա Պալերմոն հայտնվել է իսպանական Marie Claire-ի շապիկին:
Մոդելը, որը նաև հրավիրված է եղել որպես այդ փետրվարյան համարի խմբագիր, լուսանկարվելու համար ընտրել է ծաղիկներով անտիկվար ինտերիեր: Օլիվիայի կերպարները Dior-ից, Valentino-ից և Carrera y Carrera-ից ձևով, գույնով և նաշխով անտառային կախարդուհու հագուստներ են հիշեցրել, հայտնում է spletnik.ru-ն:







































