25 երկրներից 700 հրատարակչությունների մասնակցությամբ Գրքի միջազգային տոնավաճառը սկսել է իր աշխատանքը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հունվարի վերջին ավանդաբար բացվում է տեղի մշակութային տարվա օրացույցը, այս տոնավաճառը անցկացվում է 44-րդ անգամ: Այն Մերձավոր Արևելքում ամենախոշորն է և Ֆրանկֆուրտի տոնավաճառից հետո երկրորդն է աշխարհում:
Մայրաքաղաքի ցուցահանդեսային համալիրի տաղավարներում ներկայացված են 17 արաբական և 8 արտասահմանյան պետություններ. այստեղ են հավաքվել 735 հրատարակչություններ, այդ թվում՝ 498 եգիպտական, 210 արաբական և 27 այլ երկրների: Վերջին երկու տարիներին արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններն փոփոխություններ են մտցրել տոնավաճառի ընտրանու մեջ՝ հիմնական շեշտը դնելով հասարակական-քաղաքական գրականության և գրահրատարակչության նորությունների վրա, որոնք վերաբերում են «արաբական գարնանը»:
Ընդ որում, 2011 թ. ձմռանը Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով էր, որ հետաձգվեց այդ տարվա ամենամյա տոնավաճառը:
Քաղաքական տրամադրություններն ազդել են նաև տոնավաճառի թեմատիկայի վրա, որը այս տարի անցկացվել է «Երկխոսություն, ոչ թե հակամարտություն» կարգախոսով, իսկ պատվավոր հյուրը Լիբիան է դարձել: Ավանդաբար տոնավաճառը բացել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին:
Տոնավաճառը կտևի մինչև փետրվարի 5-ը։








































