Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն բացառել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսը կարող է փոխվել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով իր տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հրաժարականը:
Վաշակիձեն նշել էլ, որ հրաժարական է տվել, քանի որ երկրի արտաքին քաղաքական ներկա կուրսը և ոճը չեն համապատասխանում:
«Այդ մասին դուք նրանից պետք է հարցնեք, թե ինչ է նա նկատի ունեցել: Արտաքին կուրսի փոփոխությունները բացառվում են: Այն եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումն է»,- հայտարարել է Փանջիկիձեն:
Նա նաև նշել է, որ Վաշակիձեին առաջարկել է մնալ դիվանագիտական ծառայությունում և զբաղեցնել դեսպանի ցանկացած թափուր պաշտոն, սակայն նա չի ցանկացել և հեռացել է ԱԳՆ-ից:
Արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Ռալկանիանին հայտարարել է, որ Վաշակիձեի հրաժարականի մասին որոշումն իր համար անսպասելի է եղել, քանի որ նա երբեք արտաքին քաղաքականության կուրսի հետ կապված դժգոհություն չի հայտնել։







































