Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է 37 հազար ներգաղթյալների առաջիկա արտաքսման մասին:
Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը գրել է, թե Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ 2012 թ. երկրից դուրս է եկել 36,822 ներգաղթյալ:
Ֆրանսիայից ներգաղթյալների արտաքսումը 2011 թվից ավելացել է 11.9%-ով:
Ֆրանսիական կառավարության քննադատները, համեմատելով սոցիալիստների ներգաղթային քաղաքականությունը նախորդ կառավարության կոշտ քաղաքականության հետ, կառավարությանը մեղադրել են ներգաղթյալների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ:









































