Սիրիայում անցած օրերի ընթացքում Սիրիայի կառավարական զոքերի և Ազատ բանակի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 143 մարդ,- հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Զոհվածների մեծ մասը Հալեպի բնակիչներ են:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական զորքերը ընդդիմադիր ուժերի դեմ կիրառում են «Սկադ» հրթիռներ:
Սիրիայում ավելի քան մեկուկես տարի է՝ շարունակվում են բախումները կառավարական զոքերի և ընդդիմադիր ուժերի միջև: ՄԱԿ տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ:









































