«Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կապված է մի շարք գործոնների հետ: Մեր կառավարությունը նախկինում էլ էր այդ մասին մտածում, սակայն որոշ հանգամանքներից ելնելով` չիրագործեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ուրուգվայի «Ռադիո Ժամ»-ի տնօրեն Կարո Հեքիմյանը:
Նա նաև նշեց, որ օրեր առաջ Ուրուգվայի նախագահի պատվիրակ Դիեգո Կանապեյան ժամանել է Բաքու՝ քննարկելու երկկողմ մի շարք հարաբերություններ.
«Մանրամասները պարզ կլինեն նրա վերադարձից հետո: Ես միայն կասեմ մի բան՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելը հիմնահատակ վիժեցվի»,- իր խոսքը եզրափակեց Կ. Հեքիմյանը:









































