Google կորպորացիայի տարեկան եկամուտն ընկերության ստեղծվելուց ի վեր առաջին անգամ հասել է 50 միլիարդ դոլար ցուցանիշի: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության եռամսյակային հաշվետվությունը, Google-ի տարեկան եկամուտը կազմել է 50.2 միլիարդ դոլար՝ 32 %-ով ավելի շատ, քան 2011 թ.:
Google-ի եկամուտը վերջին ֆինանսական եռամսյակում կազմել է 2.89 միլիարդ դոլար, որը 6.7 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին: Ընկերության տարեկան եկամուտը 2011 թ. համեմատությամբ աճել է 10 %-ով՝ մինչև 10.7 միլիարդ դոլար:
Google-ի հաշվետվության հրապարակումից հետո բաժնետոմսերի գինն աճել է 3.5 %-ով՝ մինչև 730.03 դոլար:
Ընկերության ֆինանսական ցուցանիշների աճը տեղի է ունեցել ԱՄՆ-ում բջջային և համացանցային գովազի աճի ֆոնի վրա, որտեղ ընկերությունը գերիշխում է՝ ստանալով 41 % շահույթ:
Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսին Google կնքել է ընկերության պատմության մեջ ամենաթանկարժեք գործարքը և 12.5 միլիարդ դոլարով ձեռք է բերել Motorola Mobility ընկերությունը:








































