Նիկոլա Սարկոզին պատրաստվում է հաստատվել Լոնդոնում։ Evening Standard-ը գրում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը մտադիր է Լոնդոնում 1,5 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծել։
Պարբերականի տվյալներով՝ Սարկոզիի նման որոշումը կօգնի նրան խուսափել «հարուստների հարկից», որը տարեկան 1 մլն եկամուտի դեպքում կազմում է 75 տոկոս։ Ֆրանսիայում այդ օրենքը կընդունվի մոտ ապագայում։
Սարկոզին և նրա կինը՝ Կարլա Բրունին, հավանաբար կհաստվեն Լոնդոնի Հարավային Քենսինգթոն շրջանում։