«Միսս տիեզերք-2006»-ում Ռուսաստանը ներկայացնող մասնակիցը՝ Աննա Լիտվինովան, մահացել է հիվանդանոցում` ծանր հիվանդությունից հետո` հայտնում է lifenews.ru-ն:
29-ամյա գեղեցկուհու մահվան մասին այսօր է հայտնի դարձել: Աղջիկը բուժվում էր արտասահմանում:
Աննա Լիտվինովան ծնվել էր Կուզբասում, մասնագիտությամբ լեզվաբան էր:
Նա հաջող կարիերա է արել մոդելային բիզնեսում, տեղափոխվել ապրելու Մոսկվա: Լիտվինովան մեկ տարի շարունակ բուժվում էր արտերկրի ուռուցքաբանական կլինիկաներում, սակայն ապարդյուն:









































