Հռոմի «Լացիո»-ի պաշտպան Լուչանո Ձաուրին 4 մետրանոց հորից դուրս է հանել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկի թոռնուհուն, հայտնում է Sports Illustrated-ը՝ հղում անելով AP-ին:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ 7-ամյա աղջիկը, մնալով առանց հսկողության, ընկել է 4 մետրանոց հորը Հռոմի ռեստորաններից մեկի մոտակայքում:
35-ամյա Ձաուրին պարանով իջել է հորը ու դուրս հանել Բոնեկի թոռնուհուն: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ ոչ մի լուրջ բան չկա, ու աղջնակը թեթև քերծվածքներ է ստացել:






































