Փարիզում՝ Արաբական աշխարհի ինստիտուտում, ժամանակակից արաբական արվեստի լայնածավալ գեղարվեստական աճուրդ է սկսվել: Աճուրդից ստացված միջոցները կուղղվեն սիրիացի ժողովրդին օգնելուն: Ավելի քան 60 արաբ առաջադեմ նկարիչներ կազմակերպիչների կոչով իրենց աշխատանքները ներկայացրել են աճուրդի: Այս մասին հայտնում է France24-ը:
Syriart մասշտաբային մշակութային իրադարձությունը հավաքել է Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Թունիսի և Մարոկկոյի ավելի քան 60 ժամանակակից արաբ նկարիչների կտավները, լուսանկարները և արվեստի այլ նմուշներ: Գեղարվեստական աճուրդի կազմակերպիչներն են հայտնի ֆրանսիացի լրագրող Խոսե Գարսոնը և արևելագետ, հասարակական ակտիվիստուհի Ագնես Լեվալուան:
Աճուրդից ստացված միջոցների 60 տոկոսը կտրամադրվի անվճար բժշկական օգնություն ցուցաբերող սիրիական երեք բարեգործական ասոցիացիաներին, իսկ մնացած մասը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային:









































